ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սամարղանդում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին եւ հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է «Интерфакс»-ը։
Նա նաեւ կշփվի Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ։
Նրա խոսքով՝ տեւական բանակցություններ կկայանան Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւի հետ։





























