Երեքշաբթի Հայաստանի հարցման հետ կապված տեսահամաժողովի ձեւաչափով ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստ կանցկացվի։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ նիստը կսկսվի ժամը 18:30-ին, հաղորդում է «Интерфакс»-ը։
Նա նշել է, որ նիստը կանցկացվի փակ ռեժիմով։




























