ՄԱԿ-ի համար հասել է ժամը` բարձրացնելու Լիբիայի նոր դրոշը: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է Today`s Zaman-ը:

«Լիբիայի Ազգային անցումային խորհուրդն ապացուցել է, որ միջազգային հանրության վստահելի գործընկեր է եւ հաջողությամբ կատարել է իր պարտավորությունները»,- ասել է Դավութօղլուն Ստամբուլում` բացելով Լիբիայի հարցով Միջազգային կոնտակտային խմբի հանդիպումը:

Խմբի կազմում ներկայումս ընդգրկված են 27 երկրներ եւ կազմակերպություններ: Դավութօղլուն նշել է, թե միջազգային հանրությունը պետք է օգնի անցումային խորհրդին: Իր կողմից Թուրքիան մասնակցելու է լիբիական ոստիկանության ամրապնդման աշխատանքներին, ասել է նա: