Միացյալ Նահանգները պետք է համարձակ եւ անսասան լինի հայ ժողովրդին աջակցելու հարցում եւ Ադրբեջանի բռնությունների դեմ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլայնը։
«Սա չպատճառաբանված եւ չհիմնավորված հարձակում է հայ ժողովրդի վրա եւ Ադրբեջանի կողմից վերջին խաղաղության պայմանագրի բացահայտ խախտում, եւ մենք պետք է նրանց պատասխանատվության ենթարկենք։ ԱՄՆ-ը պետք է համարձակ եւ անսասան լինի հայ ժողովրդին աջակցելու հարցում եւ Ադրբեջանի բռնությունների դեմ»,- գրել է նա։





























