ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանինԼ

«Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն։  Դիվանագիտական ​​ճանապարհի շնորհիվ մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը պետք է պահպանվի»,-ասել է Ռաուն։

«Կարող եմ միայն ընդգծել, որ մարտերը պետք է դադարեցվեն, հատկապես՝ հետագա զոհերից խուսափելու համար»,-ասել է Շմիդը՝ հավելելով, որ տասնամյակների փորձի եւ գիտելիքների հիման վրա ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել եւ կիսում է տարածաշրջանում կայուն խաղաղության եւ բարգավաճման հասնելու ընդհանուր նպատակը։