Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով ՀԱՊԿ գագաթաժողովը սկսվել է տեսահեռարձակմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առցանց գագաթաժողովին։
Այն անցկացվում է Երեւանի խնդրանքով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն ունի 49 զոհ և 43 վիրավոր, վիրավորներից երեքը քաղաքացիական անձինք են։





























