Մենք վճռականորեն դատապարտում ենք Ադրբեջանի չպատճառաբանված հարձակումը Հայաստանի հետ սահմանի վրա, Twitter-ում գրել է կոնգրեսական Թեդ Լյուն։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք անցած գիշեր Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանի վրա իրականացված հարձակումը եւ մտածում բոլոր տուժածների մասին։ Սա խաղաղ գործընթացի ակնհայտ խախտում է Ադրբեջանի կողմից։ ԱՄՆ-ը պետք է նրան պատասխանատվության ենթարկի»,- ասել է նա։