Կոնգրեսական Դինա Տայտուսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։ «Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա եւ կոչ եմ անում դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Ես շարունակում եմ կարիքավորներին ակտիվ օգնություն ցուցաբերելու կոչ անել»,- գրել է նա Twitter-ում։