Մենք պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկենք՝ Հայաստանի ինքնիշխանությունը խախտելու համար, ասել է ԱՄՆ սենատոր Գարի Փիթերսը։
«Ես աներեւակայելի անհանգստացած եմ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից չպատճառաբանված հարձակումների մասին հաղորդումներով: Մենք պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկենք՝ Հայաստանի ինքնիշխանությունը խախտելու եւ այդ անընդունելի հարձակումների համար։ Սա պետք է ներառի Ադրբեջանին ԱՄՆ-ի ամբողջ օգնության անհապաղ դադարեցումը»,- գրել է նա Twitter-ում:





























