Մոսկվան կշարունակի օգնել Բաքվին եւ Երեւանին եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հարցում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Ռուսաստանը տրամադրված է շարունակել անհրաժեշտ աջակցություն տրամադրել Բաքվին եւ Երեւանին՝ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման համար։ Բոլոր համապատասխան շփումները, այդ թվում՝ ամենաբարձր եւ բարձր մակարդակներում՝ համապատասխան գերատեսչությունների եւ խաղաղապահների հրամանատարության մասով, կանոնավոր բնույթ են կրում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ եթե  որոշում կայացվի Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հաջորդ եռակողմ հանդիպման անցկացման մասին,  համապատասխան հայտարարությունը կարվի Կրեմլի մամուլի ծառայության միջոցով։