Առավոտյան ժամը՝ 08։30–ի սահմանում, մոտ մեկ ժամ պարբերականությամբ Վերին Շորժայի ուղղությամբ հրաձգություն է կատարվել, հետո թուլացել, ժամը 11։00–ի դրությամբ, այդ ուղղությամբ արդեն հրաձգություն չկար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 14–ին, ժամը՝  08։00-ից սկսած, հակառակորդը կիրառելով հրետանային միջոցներ, ականետեր եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես՝ Ջերմուկի եւ Վերին Շորժայի ուղղություններով։

Ժամը 8.00-ից հակառակորդը կրկին սկսել է նախահարձակ գործողություններ Ջերմուկի եւ Վերին Շորժայի ուղղություններով․ ՊՆ