Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Թիմ Լաֆթոնը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։

«Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանը նոր դաժան հարձակումներ է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Հարձակման են ենթարկվում ոչ միայն ռազմաբազաները, այլեւ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այդ հարձակումներն ուղղված են ոչ թե Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանի, այլ հենց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան սահմանների դեմ, եւ բոլորովին անհիմն են։ Այդ ագրեսիայի գործողությունները ակնհայտորեն համընկնում են այն պահի հետ, երբ համաշխարհային հանրության ուշադրությունը շեղվել է ուկրաինական իրադարձությունների վրա, իսկ վերջին շրջանում՝ Եղիսաբեթ թագուհու մահվան կապակցությամբ համընդհանուր սգին։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, շտապ պետք է դատապարտի Ադրբեջանին եւ պատասխանատվության ենթարկի վերջին ռազմական հանցագործությունների համար։ Մենք կոչ ենք անում Միացյալ Թագավորության կառավարությանը միանալ այլ երկրներին՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան եւ պատժամիջոցներ սահմանել այնքան ժամանակ, քանի դեռ նա շարունակում է իր չարդարացված գործողությունները։ Մենք նաեւ խնդրում ենք Միացյալ Թագավորության կառավարությանը աջակցել խնդրանքին, որ ՄԱԿ-ը քննարկի այս հարցը արտակարգ նիստում: Ադրբեջանի վարչակարգը պետք է պատասխանատվության ենթարկվի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրագործած ռազմական հանցագործությունների համար»,-ասված է Լաֆթոն հայտարարության մեջ: