2022 թվականի օգոստոսին նավթի արտահանումից Ռուսաստանի նավթային եկամուտները նվազել են՝ հասնելով մարտից ի վեր գրանցված ամենացածր մակարդակի՝ 17,7 միլիարդ դոլար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Միջազգային էներգետիկ գործակալության զեկույցին։
Նավթի արտահանումից Ռուսաստանի եկամուտները օգոստոսին նվազել են մինչեւ 17,7 միլիարդ դոլար, ինչը նվազագույնն է առնվազն մարտ ամսից ի վեր:
Այս ցուցանիշը 1,2 մլրդ դոլարով պակաս է, քան մեկ ամիս առաջ։ Անկումը տեղի է ունեցել չնայած Ռուսաստանից նավթի եւ նավթամթերքի արտահանման օրական աճին՝ օրական 7,6 միլիոն բարելով։
Միեւնույն ժամանակ, Ռուսաստանում նավթի արդյունահանումն ու արտահանումը կայուն են եղել, ասվում է ՄԷԳ-ի զեկույցում։





























