Երեկ Փաշինյանն իր ելույթում, ինչպես եւ 44-օրյա պատերազմի ժամանակ, արդեն սկսել է մեղադրել հանրությանը հնարավոր ձախողումներում։ Այս մասին սեպտեմբերի 14-ին, քննարկումների ժամանակ ասել է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նշել է, որ Փաշինյանը փորձում է նորից պատասխանատվությունը դնել ոչ միան քաղաքական այլ ուժերի, այլեւ ամբողջ հանրության վրա՝ դավաճանության, պառակտման եւ այլնի մասին մտքեր առաջադրելով։

«Գուցե, իշխանություններն առաջարկեն գնալ խաղաղության պայմանագրի կնքման եւ Արցախի հանձնման ճանապարհով, որպեսզի վերջ դրվի այսօրվա ցավին, որպեսզի չխփեն Վարդենիսին, Ջերմուկին։ Այս մասին Փաշինյանն ակնարկել է»,- ավելացրել է պատգամավորը։

Նրա խոոսքով՝ իշխանություններին չեն հետաքրքրում ռիսկերը, նրանք ուզում են դառնալ Թուքրիայի կցորդն ու դիվիդենդներ ստանալ։