Պակիստանի եւ Աֆղանստանի սահմանին սեպտեմբերի 14-ի գիշերը փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Associated Press-ի փոխանցմամբ՝ երկու կողմից էլ կան զոհեր:

Պակիստանի զինված ուժերի հայտարարության համաձայն՝ Աֆղանստանի սահմանից գնդակոծության հետեւանքով փրեք պակիստանցի զինվոր է զոհվել։ Նշվում է, որ թալիբները կրակ են բացել Խայբեր Փախթունխվա նահանգի Կուրրամի սահմանային դիրքի վրա։

Թալիբները հայտնել են, որ աֆղանական իշխանությունները փորձում են թույլ չտալ պակիստանցիներին սահմանի մոտ անցակետ կառուցել։ Նրանց խոսքով՝ պակիստանցի զինվորականները սկսել են կրակ բացել այն բանից հետո, երբ մի քանի մարդ իրենց է մոտեցել՝ այդ հարցը քննարկելու համար։

Թալիբների շրջանում զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում։