Ամսվա վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները եւս մեկ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու խաղաղության պայմանագիրը։ Այս մասին ԱԺ նիստում հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Համաձայնությունը, նրա խոսքով, ձեռք է բերվել օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ։
«Այսինքն՝ սահմանազատման գործընթացն արդեն մեկնարկել է։ Զուգահեռաբար տեղի են ունեցել հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել է խաղաղության պայմանագիր»,-ասաց Միրզոյանը։
Նախարարի խոսքով՝ ակնհայտ է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը. Այն ուղղված է խաղաղ գործընթացի խաթարմանը։
«Մասնավորապես, խոսքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին է»,-նշեց Միրզոյանը։





























