ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չեն չեղարկել Սամարղանդ այցը։ Նրանք  կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին։ Այս մասին  ՌԻԱ Նովոստիին ասել է Ուզբեկստանից ՇՀԿ ազգային համակարգող Ռախմաթուլլահ Նուրիմբեթովը։ 

ՇՀԿ գագաթնաժողովը կանցկացվի Սամարղանդում սեպտեմբերի 15-16-ը։ 

«Նախատեսվում է, որ Սամարղանդ կգան բոլոր այն 15 պետությունների ղեկավարները, որոնք ավելի վաղ հայտարարել էին գագաթաժողովին մասնակցելու մասին։ Մենք տեղյակ չենք, որ այս պահին որեւէ մեկը չեղյալ է հայտարարում նման որոշումը»,-ասել է Նուրիմբեթովը։