Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չորեքշաբթի հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «ընթանում է մարդկային կյանքեր խլող անիմաստ հակամարտություն», տեղեկացնում է «Ամերիկայի Ձայն»-ը:
Շոլց նման հայտարարություն արել է եկել Բեռլինում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մամլո համատեղ ասուլիսի ժամանակ։
Նա լրագրողներին ասել է, թե աշխատանք կա անելու թե՛ Եվրոպական միության, թե՛ Գերմանիայից կողմից՝ ապահովելու համար, որ գտնվի բռնության խաղաղ լուծումը:
Շոլցին լրագրողները հարցրել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի մասին՝ Ուկրաինա ներխուժման վերաբերյալ։
Նա ասել է, թե ցավոք սրտի, չի կարող ասել, որ մինչ այժմ այնտեղ աճել է այն գիտակցումը, որ պատերազմը սկսելը սխալ որոշում էր:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։




























