Նուր Սուլթանի բնակիչներն աջակցել են Աստանա անունը քաղաքին վերադարձնելու առաջարկին։
Այս շաբաթ քաղաքային իշխանություններն առաջարկել են բարձրացնել մայրաքաղաքի անվանափոխության հարցը։ Լսումներին մասնակցել են Նուր Սուլթանի բնակիչները եւ հասարակության ներկայացուցիչներ։ Այսպես, Պետական պատմության ինստիտուտի փոխտնօրեն Բուրկիտբայ Այագանը նշել է, որ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի դերը Ղազախստանի զարգացման գործում անգնահատելի է, սակայն նրա պատվին մայրաքաղաքի անվանափոխումը հապճեպ էր։
«Օնոմաստիկ հանձնաժողովը մանրամասնորեն քննարկել է Աստանայի անունը քաղաքին վերադարձնելու մեր առաջարկը եւ համարել, որ այն ավելի է համապատասխանում պահանջներին, եւ որ ամենակարեւորը մեզ թույլ է տալիս համախմբել հասարակությանը։ Կարծում եմ, որ Նուրսուլթան Աբիշեւիչը նույնպես կհասկանա եւ չի նեղանա»,-ասել է Այագանը։





























