Իգդիրում պետական նշանակության հաստատությունները լուսանկարելու ընթացքում ձերբակալվել են 2 իրանցի եւ եւ նրանց ուղեկցողը՝ ազգությամբ թուրք Բիլալ Թ.-ն։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ 2 իրանցիները՝ Մուհոմադ Ռեզա Օսմանջիլը եւ Սեհարան Զարգհամ Խոեին Թուրքիա են մուտք  գործել Բայազետի Գյուրբուլաքի սահմանակետից, որից հետո թուրք ուղեկցողի հետ ժամանել են Իգդիր։ Իրանցիները Իգդիրում լուսանկարել են նահանգապետարանի, դատարանի, Ազգային հետախուզության ծառայության եւ այլ պետական հաստատությունների շենքերը։

Ձերբակալված 2 իրանցին եւ թուրք ուղեկցորդը մեղադրվում են լրտեսության մեջ։