35 ստորագրություն ենք հավաքել, մեկ ստորագրություն էլ է պետք՝ վարչապետի իմպիչմենթը սկսելու համար. Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Երբ 36-րդ ստորագրությունը լինի, վարչապետի թեկնածուի անունը կհայտարարվի»,-պարզաբանեց նա։

Իշխանությունների հիստերիան, նրա համոզմամբ, կապված է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն հայտարարությունների հետ, թե իրենք պետք է կանգնեն ժողովրդի կողքին։