Բնակելի տներին եւ մասնավոր շինություններին հասցված վնասների առումով ամենաշատը տուժել է Գեղարքունիքի մարզը։ Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։
«Ճոպանուղին եւս վնասվել է (Տերտերյանը, հավանաբար, նկատի ունի Ջերմուկի ճոպանուղին): Վնասվել են երեք հյուրատների եւ մեկ առողջարանի, ինչպես նաեւ վարչական շենքերի պատերն ու պատուհանները։ Մասնավորապես, Սոթքում վնասվել են թաղապետարանի շենքը եւ դպրոցի ապակիները։ Ամբողջական գնահատականը կարելի է տալ ավելի ուշ։ Այդ ամբողջ գույքը, անկախ սեփականության ձեւից, ենթակա է վերականգնման»,- ասաց Տերտերյանը։
Նա հայտնեց, որ տեղեկություն չունի՝ Սիսիանի հիվանդանոցին հարված հասցվել է, թե ոչ։





























