«Վրաստանը դատապարտում է մեր երկու հարեւանների եւ բարեկամների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների վտանգավոր թեժացումը»,- Թվիթերում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Զուրաբիշվիլու խոսքով՝ խաղաղ Կովկասն ավելի ուժեղ, զարգացած եւ անկախ տարածաշրջան տանող ճանապարհն է։

«Վրաստանը դատապարտում է վտանգավոր թեժացումը մեր երկու հարեւանների եւ բարեկամների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Խաղաղ Կովկասն ավելի ուժեղ, զարգացած եւ անկախ տարածաշրջան տանող ճանապարհն է, որն օգտակար կլինի բնակչության ապագայի համար»,- գրել է Զուրաբիշվիլին։