Ձմերուկ ընտրելու դժվար գործում կօգնի iPhone-ը՝ սմարթֆոնների համար մշակված ծրագրով, որը թույլ է տալիս որոշել ձմերուկի հասածության աստիճանը, հայտնում է Technology News HuffPostTech-ը։
Դրա համար պետք է օգտագործել սմարթֆոնի բարձրախոսը։ Սկզբում պետք է նշել ձմերուկի չափը՝ փոքր, միջին եւ մեծ, այնուհետ սմարթֆոնի բարձրախոսն ուղղել դեպի պտուղը եւ մի քանի անգամ հարվածել մակերեսին։ Ծրագիրը վերլուծում է ձայնը եւ նշում՝ հասա՞ծ է ձմերուկը, թե ոչ։
Ծրագիրը ցույց է տալիս քայլերը՝ «Սեղմեք կոճակը», «Պատրաստվեք թխկթխկացնել ձմերուկի մակերեսին»։
Բացի iPhone-ից, ծրագիրը կարող է աշխատել նաեւ iPad պլանշետների եւ iPod touch с iOS 4.0 եւ բարձր փլեերների վրա։ Լրացումը մշակել է LTBLI ընկերությունը:
































