Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին սրումը Ռուսաստանի շնորհիվ է լուծվել։
Ղազախստանից վերադառնալու ճանապարհին լրագրողներին տված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով բազմաթիվ հակամարտություններին, պոնտիֆիկն ասել է. «Այժմ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լարվածությունը որոշակիորեն թուլացել է, քանի որ Ռուսաստանը հանդես է եկել որպես երաշխավոր», հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հռոմի պապը նաեւ համոզված է, որ երկխոսությունն անհրաժեշտ է եւ պետք է միշտ պահպանվի՝ որպես փոխըմբռնման եւ խաղաղության ճանապարհ։ «Երկխոսության հնարավորություն պետք է տալ բոլորին, քանի որ միշտ կա երկխոսության միջոցով ինչ-որ բան փոխելու հնարավորություն, երկխոսության ժամանակ կարելի է այլ տեսակետ ներկայացնել»,- ասել է Պապը։ «Այն պետք է արվի՝ ձեռք մեկնելով եւ քայլ անելով, այլապես մենք կփակենք դեպի խաղաղություն վերջին դուռը»։




























