ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ակնկալում է նոր շփումներ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ՝ կապված տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Նա հիշեցրել է, որ Բլինքենը վերջերս զրուցել է երկու երկրների ղեկավարների հետ, եւ պետք է սպասել, որ շուտով նա կրկին նման հնարավորություն կունենա։

Փրայսը ողջունել է «երկրների կողմից հրադադարի ռեժիմի շարունակական պահպանումը»։ «Մենք շարունակում ենք զբաղվել եւ խրախուսել աշխատանքը, որն անհրաժեշտ է կրկին կայուն խաղաղության հասնելու համար, այս հարցը ռազմական լուծում չունի»,- ասել է նա: