ՀՀ Ազգային Ժողովում այսօր՝ սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել ՔՊ խմբակցության պատգամավորների եւ Արցախի ԱԺ պատգամավորների հանդիպումը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ առկա մարտահրավերները։

Կողմերը կարևորել են արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործում համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը։