ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կոչ է արել պատրաստվել Ուկրաինայում երկարաժամկետ պատերազմին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հակահարվածը ռուսական զորքերի դեմ «շատ արդյունավետ» էր, սակայն երկրները պետք է պատրաստվեն երկարաժամկետ հեռանկարին, քանի որ դա պատերազմի ավարտի սկիզբ չի նշանակում։ «Իհարկե, չափազանց հուսադրող է, որ ուկրաինական զինված ուժերը կարողացել են հետ գրավել տարածքը, ինչպես նաեւ՝ հարված հասցնել ռուսական գծերին»,- ասել է Սթոլթենբերգը BBC ռադիոյին տված հարցազրույցում։ «Միեւնույն ժամանակ, մենք պետք է հասկանանք, որ սա պատերազմի ավարտի սկիզբը չէ, մենք պետք է պատրաստ լինենք երկար ճանապարհին»:





























