Ադրբեջանի նախագահ Իլհամ Էրդողանը ԼՂ հակամարտության «կարգավորման» մասին ապատեղեկատվություն է տարածել Սամարղանդում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության նիստում։
ԼՂ հակամարտության «կարգավորում» ասելով՝ Ալիեւը հասկանում է 2020 թվականի աշնանը Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմը։
«2020 թվականի վերջին ԼՂ հակամարտության կարգավորումը նոր հնարավորություններ է ստեղծել մեր տարածաշրջանում տրանսպորտային-հաղորդակցական նախագծերի զարգացման համար»,-ասել է Ալիեւը։
Առաջին սուտը Ալիեւը ամրապնդել է երկրորդով՝ հայտարարելով,որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կմեծացնի տարածաշրջանի տրանսպորտային հնարավորությունները։
Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունը կտրականապես հերքում է «միջանցքի» տրամադրման հնարավորությունը՝ պնդելով, որ խոսքը միայն տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին է։
«Ադրբեջանը 5 հիմնական սկզբունքներ է ներկայացրել Հայաստանին՝ խաղաղության պայմանագրի համար, որը հիմնված է ինքնիշանության եւ տարածքային ամբողջականության հարգման հիման վրա։ Այժմ մենք աշխատում ենք առանց նախապայմանների եւ արհեստական ձգձգումների խաղաղության համաձայնագրի ուղղությամբ»,-հավելել է Ալիեւը։




























