Օրբանը Եվրախորհրդարանի՝ Հունգարիայի ֆինանսավորումը կրճատելու կոչը «տխուր կատակ» է անվանել։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ այս շաբաթվա սկզբին ժողովրդավարության հետընթացի պատճառով Հունգարիայի ֆինանսավորումը կրճատելու Եվրախորհրդարանի կոչը «տխուր կատակ» էր:
Եվրամիության օրենսդիրների ճնշող մեծամասնությունը քվեարկել է Օրբանի օրոք Հունգարիայում ժողովրդավարությանը հասցված վնասի դատապարտման օգտին՝ ուժեղացնելով ճնշումը ԵՄ-ի վրա՝ երկրի ֆինանսավորումը կրճատելու համար:
«Ինչ վերաբերում է ԵՄ Խորհրդարանի որոշմանը, ապա կարծում ենք, որ դա կատակի ոլորտից էր։ Մենք չենք ծիծաղում, քանի որ դա տխուր կատակ է,- ասել է Օրբանը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպումից հետո։- Նրանք (ԵՄ օրենսդիրները) դա անում են զվարճանալու համար: Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»:
Վկայակոչելով կոռուպցիոն ռիսկերը՝ Եվրահանձնաժողովն ակնկալվում է, որ այս շաբաթվա վերջին խորհուրդ կտա կասեցնել Բուդապեշտի համար նախատեսված միլիարդավոր դոլարները դաշինքի 2021-2027 թթ. ընդհանուր 1.1 տրիլիոն եվրո բյուջեից:





























