Չինաստանը հույս ունի, որ Բաքուն եւ Երեւանը կպահպանեն հրադադարի մասին պայմանավորվածությունը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինը։

«Ադրբեջանն ու Հայաստանը Չինաստանի բարեկամական գործընկերներն են։ Հուսով ենք, որ երկու կողմերը կպահպանեն հրադադարի մասին պայմանավորվածությունը, կլուծեն տարաձայնությունները քաղաքական երկխոսության միջոցով, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն տիրի»,-ասել է նա։