Բացի Ջերմուկի ուղղությունից, մյուս 5 ուղղություններում հակառակորդի ԶՈՒ ստորաբաժանումների հաջողությունները չեն կարող համեմատվել Ջերմուկի ուղղությամբ մխրճման խորությունների հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«Սակայն նաեւ կան ուղղություններում 1-2 կմ մխրճման խորություններ՝ Ներքին Հանդի ուղղությամբ, որոշակի դիրքային առավելություն ձեռք են բերել Շորժաների ուղղությամբ: Մյուս հատվածներում մեզ հաջողվել է հակառակորդին հետ շպրտել: Իշխանասարի ուղղությամբ մոտ կես կմ խորությամբ հաջողություն են ունեցել»,-ասաց ԳՇ պետը:

Նշենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին: