Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան Raytheon Technologies եւ Boeing Defense ընկերությունների ղեկավարների նկատմամբ՝ Թայվանին զենք մատակարարելու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Հայտարարության մեջ Մաո Նինգը նշել է, որ Չինաստանի ինքնիշխանությունն ու անվտանգության շահերը պաշտպանելու նպատակով Չինաստանի կառավարությունը որոշել է պատժամիջոցներ կիրառել Raytheon Technologies-ի նախագահի եւ գործադիր տնօրենի, ինպես նաեւ Boeing Defense-ի նախագահի եւ գործադիր տնօրենի նկատմամբ:





























