Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղուց է առաջարկում հանդիպում կազմակերպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ: Պուտինի խոսքով՝ Էրդողանը լուրջ ներդրում ունի իրավիճակի կարգավորման եւ ճգնաժամի շրջանակում մի շարք լուրջ խնդիրների լուծման գործում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Այո, նա միշտ առաջարկում է հանդիպում ունենալ Զելենսկիի հետ, դրանում ոչ մի վատ բան չկա, Թուրքիայի նախագահը զգալի ներդրում ունի իրավիճակի կարգավորման հարցում, այդ թվում, պարենային որոշումների, պարենային հարցի, Օդեսայի տարածքով ուկրաինական հացահատիկի արտահանման. սա մեծապես նրա աշխատանքի արդյունքն է, ուստի նա իսկապես լուրջ ներդրում ունի այս ճգնաժամի շուրջ ծագած մի շարք լուրջ խնդիրների լուծման հարցում»,- Ուզբեկստան կատարած այցի ընթացքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է Պուտինը։




























