ԱՄՆ-ը չի բացառում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումն ու փոփոխելու հնարավորությունը՝ արդյունավետության բարձրացման համար։ Այս մասին հայտնել է Ռազմավարական հաղորդակցությունների ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին։

«Մենք շարունակում ենք վերադառնալ պատժամիջոցներին, որպեսզի համոզվենք, որ դրանք ցանկալի ազդեցություն կունենան Վլադիմիր Պուտինի եւ տնտեսության վրա», - բացատրել է Քիրբին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը երբեք չի բացառել լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու եւ պատժամիջոցների ռեժիմը փոխելու հնարավորությունը`ավելի թանկ հետեւանքների հասնելու համար։

Ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել էր, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը դադարեցնելու համար պատժամիջոցներն անհրաժեշտ են։ Նաեւ անհրաժեշտ է համարել Ռուսաստանին սառեցված ակտիվներից զրկելն ու դրանք Ուկրաինայի վերականգնմանը ուղղելը։