Վրաստանում երեխաներին այս տարի ամենից հաճախ տրվել են Նիկոլոզ եւ Մարիամ անունները։ Տղամարդկանց անունների շարքում ամենատարածվածներից է նաեւ Գեորգին։

Վրաստանի քաղաքացիական ռեեստրի տվյալներով, տարածված են տղաների Նիկոլոզ, Գեորգի, Լուկա, Սաբա, Դավիթ, Ալեքսանդր, Անդրիա, Մատե, Դեմետրե, Իլյա, Իրակլի, Դաչի, Գեգա, Գաբրիել, Տորնիկե եւ Բեկա անունները։

Աղջիներին ամենահաճախը տրվել են Մարիամ, Նինո, Աննա, Էլենե, Անաստասիա, Վարվառա, Լիզի, Թամար, Նիյա, Սալոմե, Լիկա, Տեկլե, Նատալի, Անամարիա, Կետավան, Նուցա աննուները։

Հետաքրքրություն են ներկայացնում նաեւ հազվագյուտ այնպիսի անուններ, ինչպիսիք են Մանյակը եւ Ֆիզիկան։