iPhone-ի ու iPad-ի հայտնի ջարդողը,` 19-ամյա համակարգչային մասնագետ Նիկոլաս Ալեգրան (Nicholas Allegra) որպես ստաժոր աշխատանքի է անցել Apple ընկերությունում:

Ալեգրան, ով հակերային շրջանակներում առավել հայտնի է Comex անունով, մշակել է Apple-ի արտադրության հեռախոսները ջարդելու մի շարք միջոցներ այն օգտագործողների համար, ովքեր ցանկանում են վերացնել Apple ընկերության կողմից iPhone-ի ու iPad-ի  iOS օպերացիոն համակարգում ստեղծված սահմանափակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ալեգրայի գլխավոր հաջողություններից մեկը դա Apple-ի բջջային հեռախոսները հեշտությամբ ջարդող միջոցի մշակումն է. օգտագործողները ընդամենը պետք է իրենց հեռախոսով մտնեն հակերի կողմից ստեղծած JailbreakMe.com կայքը եւ մի շարք պարզ գործողություններ իրականացնեն: