Սեպտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման, լարվածության վերացման, ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության պահպանման եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:




























