ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Օհայոյում կայացած հանրահավաքի ժամանակ իր ելույթի ընթացքում գերմանացիներին զգուշացրել է, որ Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատման պատճառով նրանք կարող են կորցնել երկիրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Նա նշել է, որ, երբ Անգելա Մերկելը կանցլեր էր, նրան սպիտակ դրոշ է ուղարկել՝ «հանձնվելու» համար, իսկ երբ կանցլերը հարցրել է, թե ինչու՞, Թրամփը պատասխանել է, որ եթե Գերմանիան իր էներգիայի 72 տոկոսը ստանա Ռուսաստանից, ապա պետք է շատ արագ հանձնվի:

Միացյալ Նահանգների նախկին նախագահը նշել է, որ այն ժամանակ իր խոսքերը լուրջ չէին ընդունում, եւ իրեն ծաղրում էին, իսկ հիմա «չեն ծիծաղում»։ Նա նշել է, որ Գերմանիան այսօր ստիպված է վերադառնալ այնպիսի «հնաոճ» բաներին, ինչպիսին է ածուխը, քանի որ երկիրն այլընտրանք չունի։

«Նրանց երկիրները չեն մնա»,- ասել է Թրամփը։

Ճգնաժամն արդեն իսկ ծանր վիճակի մեջ է դրել Եվրոպայի տնտեսությունը, նույնիսկ նախքան ձմռան սկսվելը, երբ, գազի մատակարարումների անբավարար լինելու հետեւանքով, արդյունաբերական սպառողները կարող են բախվել ռացիոնալացման: Արդյունաբերության տրամադրությունները, դաշինքի տնտեսական կենտրոն Գերմանիայում, նվազել են:

Գերմանիայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ցանկանում է խթանել պետական ​​վարկերը էներգետիկ ընկերություններ համար՝ օգտագործելով վարկային թույլտվությունները, որոնք ստեղծվել են COVID-19 համաճարակի պայմաններում օգնելու նպատակով: