Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Սիդնեյի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելու մշտական վիզաներ փախստականների եւ ժամանակավոր անցագրեր ունեցող ապաստան հայցողների համար, հաղորդում է Associated Press-ի ավստրալական գործակալությունը:
Ցուցարարները ձեռքում պահել են «Ազատություն փախստականներին», «Այստեղ ծնված, բայց որպես քաղաքացի չընդունված» եւ «Մշտական վիզաներ բոլորի համար» գրություններով պաստառներ։
Ցույցը տեղի է ունենում Կանբերայի խորհրդարանի շենքի դիմաց՝ ավելի քան 1500 փախստականների կազմակերպած բողոքի ակցիայից 12 օր անց:
Փախստականների գործողությունների կոալիցիայի ներկայացուցիչ Յան Ռինթուլն ասել է, որ Ավստրալիայում ավելի քան 19 հազար մարդ ապրում է ժամանակավոր կամ աշխատանքային անցագրերով: Եվս 10 հազար մարդու մերժել են անցագիր տրամադրել եւ նրանք ապրում են ժամանակավոր անցագրերովով:
Ընտրությունների գիշերը Էնթոնի Ալբանեզն ասել է, որ լեյբորիստների օրոք ոչ ոք հետ չի մնա, սակայն փախստականներն ու ապաստան հայցողները մնացել են ետեւում », - ասել է Ռինթուլը:





























