Օգոստոսի 25-ին, ժամը 18.30-ին, ոստիկանություն է դիմել Գյումրի քաղաքի մի բնակչուհի եւ հայտնել, որ օգոստոսի 20-ին, ժամը 14.00-ի սահմաններում, տանը, իր ծանոթներից մեկը` իրենից պահանջել է գումար, սակայն մերժում ստանալով, ծեծի է ենթարկել իրեն, դեմքի շրջանում պատճառել վնասվածքներ, ապա պահարանից բացահայտ հափշտակելով 15 հազար դրամ եւ բջջային հեռախոս` դիմել է փախուստի:
Նույն օրը, որեկոյան, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները բերման ենթարկեցին նշված հանցագործությունը կատարած անձին, ում մոտից առգրավվեց հափշտակված բջջային հեռախոսը:
Կատարվում է նախաքննություն:




























