Ամենայն հավանականությամբ, Կանադայում գնաճը խթանող հիմնական ճնշումը իր գագաթնակետին կհասնի այս տարվա չորրորդ եռամսյակում: Այս մասին Reuters լրատվական գործակալությանը պատմել են տնտեսագետները՝ նշելով, որ երկիրը կարող է ռեցեսիայի կարիք ունենալ:

Օգոստոս ամսվա գնաճի տվյալները պետք է հրապարակվեն երեքշաբթի օրը, որում, ըստ վերլուծաբանների, գնաճը հուլիսի 7,6 տոկոսից անկում է կատարել՝ հասնելով 7,3-ի:

Այնուամենայնիվ, բոլոր հայացքներն ուղղված կլինեն գնաճի երեք հիմնական չափորոշիչներին՝ CPI Common, CPI Median եւ CPI Trim, որոնք միասին համարվում են հիմնական գնային ճնշման լավագույն ցուցանիշը: Հուլիսին երեք չափորոշիչների միջին ցուցանիշը հասել է պատմական առավելագույնին` 5,3 տոկոսի:

Լրատվաան գործակալության հետ զրուցած 8 մասնագետներից 6-ը կարծում է, որ գնաճն իր գագաթնակետին կհասնի չորրորդ եռամսյակում:

Գնային միջակայքերի ընդլայնումը, աշխատավարձերի բարձրացումն ու սպառողների եւ բիզնեսի գնաճային սպասումների աճը նշաններ են, որ գնաճն ավելի է արմատավորվում տնտեսության մեջ, Reuters-ին ասել են տնտեսագետները:

Կանադական բանկը հույս ունի խուսափել նման արդյունքից` պնդելով, որ, գնաճը զսպելու համար, տոկոսադրույքների ավելի ագրեսիվ բարձրացումներ կպահանջվեն:

Կենտրոնական բանկը, վեց ամսում, արդեն 300 բազիսային կետով բարձրացրել է տոկոսադրույքները՝ մինչեւ 3,25 տոկոսի, որը 14 տարվա ընթացքում ամենաբարձրն է եւ 10 ամենավաճառվող արժույթները վերահսկող կենտրոնական բանկերի մեջ:

Իր հերթին, Կանադայի բանկը պնդում է, որ կարող է դանդաղեցնել գնաճը՝ առանց տնտեսությունը աղետի հասցնելու:

Ինչ վերաբերում է հիմնական գնաճին, ապա Կենտրոնական բանկը կարծում է, որ 2024 թվականին այն կվերադառնա 2 տոկոսին: Տնտեսագետների մեծ մասը համաձայն է այս ժամկետի հետ կամ կարծում է, որ դա կարող է տեղի ունենալ ավելի շուտ: