Հայաստանի մարզերից բարեգործական նպատակով Երեւան եկող ուսանողական ավտոբուսների մուտքը Երեւան քաղաք, որեւէ փոփոխության չի ենթարկվել: Այդ մասին ասված է Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ այդմ, տարիներ շարունակ ձեւավորված ավանդույթի համաձայն, ուսանողական ավտոբուսները մարզերից եկող ուսանողներին նույն երթուղով կհասցնեն ԲՈՒՀ-եր: Պարզապես Երեւանի քաղաքապետարանի կողմից մինչ դասաժամերի ավարտը, ավտոբուսների կայանման համար Հրազդան մարզադաշտի հարեւանությամբ սահմանվել է հատուկ վայր, որտեղից էլ ավտոբուսները կրկին կշարժվեն դեպի ԲՈՒՀ-եր եւ ուսանողներին նույն կարգով կտեղափոխեն մարզեր:




























