Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների պատվովճարը սեպտեմբերի 1-ից բարձրանալու է` 20 հազար դրամից դառնալով 25 հազար դրամ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Սոցիալական ապահովության պետական ծառայությունից:

Նշենք,որ դրամական օգնությունների չափերի փոփոխություններ էր եղել հուլիսի 1-ին: Մասնավորապես` բարձրացել էր զինվորականներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, հաշմանդամներին, Հայրենական պատերազմի մասնակիցներին տրվող նպաստի չափերը: