Հայաստանը խաղաքար է դարձել համաշխարհային խաղացողների ձեռքում, որով նրանք առաջ են տանում իրենց շահերը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Նրա խոսքով՝ երկրի իշխանությունը եւս խաղաքար է, որը մշտապես փորձում է մեղավորներ փնտրել։ «Իհարկե, Հայաստանը դրությունը ծանր է։ Ստացվել է այնպես, որ տարածաշրջանը վերածվել է խաչմերուկի, որտեղ բախվում են տարբեր աշխարհաքաղաքական խաղացողների շահերը»,-ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որն այցով գտնվում է Հայաստանում, բանակցություններ է վարել ՀՀ վարչապետի եւ ՀՀ ԱԺ նախագահի հետ։ Փելոսին այցելել է նաեւ Ծիծեռնակարբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Բարձրաստիճան պատվիրակության կազմում են նաեւ կոնգրեսականներ Փրենկ Փալոնեն, Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը։




























