Երեկ` օգոստոսի 25-ին, Ադրբեջանի Սաբաիլի շրջանային դատարանը ընդունել է 2011 թ. ապրիլի 2-ին ձերբակալված ընդդիմության ակտիվիստների դատավճիռը:

Դատարանը վճռել է դատապարտել Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺՃԿ) փոխնախագահ Սաբիհ Քերիմովին` 2,5 տարվա, Մուսավաթ կուսակցության ակտիվիստ Էլշեն Հասանովին` 2 տարվա, ԱԺՃԿ-ի ակտիվիստներ Բաբաք Հասանովին` 1,5 տարվա, Զուլֆուգար Էյվազովին` 1,5 տարվա, Արիֆ Ալըշլըին` 3 տարվա, անկուսակցական Էլնուր Իսրեֆիլովին` 2,5 տարվա ազատազրկման, այդ մասին գրում է ադրբեջանական «Բիզիմյոլ» թերթը: 

Թերթը հայտնում է, որ դատարանի որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել ընդդիմադիր կուսակցական գործիչների շարքում, դատարանի առջեւ բողոքի ակցիա է անցկացվել: