Օգոստոսի 26-ին ոսկու գինը համաշխարհային շուկաներում կրկին աճել է` օգոստոսի 25-ի աննախադեպ անկումից հետո:
Առեւտրային օրը այսօր փակվել է 1784 դոլարով` 1 ունցիայի համար, նախորդ օրվա 1770 դոլարի համեմատ:
Ոսկու գնի վրա, ըստ վերլուծաբանների, առաջիկայում էական ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեի ելույթը, որը պետք է հստակեցնի գլխավոր դրամատան հետագա քաղաքականությունը:
Ընդհանուր առմամբ` արեւմտյան վերլուծաբանները կանխատեսում են ոսկու գնի իջեցում, սակայն ոչ պակաս 1700 դոլարից` 1 ունցիայի համար:



























