Ղրղըզստանը Տաջիկստանի հետ կոնֆլիկտի պատճառած վնասը գնահատում է 17 միլիոն դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Ղրղըզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովը։
Նա պարզաբանել է, որ դրանք վերջնական թվեր չեն եւ կարող են աճել։
Ըստ Իմանկուլովի՝ ռազմական գործողությունների հետեւանքով ավերվել ու այրվել են բազմաթիվ տներ, շինություններ, բիզնես օբյեկտներ ու ենթակառուցվածքներ։
Հերթական սրումը Ղրղըզստանի եւ Տաջիկստանի սահմանին տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ի առավոտյան։ Կողմերը միմյանց մեղադրել են հրետակոծության մեջ։
Ղրղըզական կողմի տվյալներով՝ մարտերի հետեւանքով զոհվել է երկրի 59 քաղաքացի, վիրավորվել՝ 163-ը։ Տաջիկական կողմը հայտնել է 41 զոհի եւ մի քանի տասնյակ վիրավորների մասին:





























