Անկարայում դժգոհել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի երեւանյան հայտարարություններից։
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին Փելոսիի հայտարարությունը «կողմնակալ է» եւ «անընդունելի»։
Օքթայը կոչ է արել Վաշինգտոնին հստակեցնել՝ արտացոլում են արդյոք Փելոսիի հայտարարություններն ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը, գրում է Reuters-ը։





























