Ամերիկայի թուրքական կոալիցիան բողոքարկել է ԱՄՆ դաշնային դատարանի՝ մարտի 30-ի որոշման դեմ, որով Մինեսոտայի համալսարանի դեմ կազմակերպության հայցը մերժվել էր, հայտնում է Armenian Weekly-ն։

Թուրքական կոալիցիան պնդել է, որ համալսարանը խախտել է սահմանադրական իրավունքը՝ համարելով, որ իր կայքը, ուր Հայոց ցեղասպանությունը ժխտող նյութեր են տեղադրված, անհուսալի աղբյուր է ուսանողների համար։

Մարտին դաշնային դատարանը որոշել էր, որ Կենտրոնի կայքում Հոլոքոստի եւ Ցեղասպանության մասին ներկայացված նյութերը արտացոլում են համալսարանի կարծիքը տարբեր ռեսուրսների հուսալիության, այդ թվում՝ թուրքական կոալիցիայի կայքի առնչությամբ։

Դատարանը մերժել էր Ամերիկայի թուրքական կոալիցիայի հայցը՝ որոշելով, որ կենտրոնի կայքում տեղակայված նյութերը պաշտպանված են ակադեմիական ազատության սկզբունքով։

Նշենք, որ անցած տարվա դեկտեմբերին ԱՄՆ թուրքական կոալիցիան դատի էր տվել Մինեսոտայի համալսարանին այն բանից հետո, երբ Հոլոքոսթի եւ Ցեղասպանության ուսումնասիրման կենտրոնն իր կայքում ուսանողների համար նշել էր, որ ցեղասպանության թեմային վերաբերող որոշ տեքստեր, այդ թվում՝ Ամերիկայի թուրքական կոալիցիայի կայքի տեքստերը, հուսալի չեն եւ զրպարտություն են պարունակում։